Հունաստանում գործադուլի պատճառով փակ են դեղատները
International newsՀամահունական դեղագործական ասոցիացիան (PFS) հունիսի 10-ին անցկացնում Է համազգային գործադուլ, ամբողջ երկրում փակ են դեղատները:
Դեղագործները պահանջում են չեղյալ հայտարարել այն օրենքը, որը թույլատրում Է անդեղատոմս դեղորայք գնել սովորական խանութներում: Դեղագործների կարծիքով՝ սովորական խանութներում դեղորայքի վաճառքը քաղաքացիների օգտին չԷ եւ կհանգեցնի սոսկ անդեղատոմս դեղամիջոցների գների աճի, որոնք, նրանց տվյալներով՝ այսօր ամենացածրն են Եվրոպայում:
Դեղագործները համոզված են, որ 9,8 հազար դեղատներն ավելի քան բավարար են դեղորայքի վաճառքի համար:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, ասոցիացիան պլանավորում Է հունիսի 13-ին անցկացնել ամբողջ երկրի պատվիրակների ընդհանուր ժողով՝ որոշելու հետագա գործողությունները եւ բողոքների աճի հնարավորությունը: