Հանուն կրոնի կատարվող ոճրագործություններն ուղղված են կրոնի դեմ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
International newsՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել Է, որ հանուն կրոնի կատարվող ոճրագործությունները կրոնի դեմ ուղղված հանցագործություններ են:
«Կրոնական առաջնորդները պարտավորություն ունեն հանդես գալու դատապարտմամբ, եթե իրենց կրոնի հետեւորդը որեւԷ հանցագործություն Է կատարում հանուն աստծու: Բոլոր այդ ոճրագործությունները, որոնք կատարվում են հանուն կրոնի, իրականում հանցագործություններ են կրոնի դեմ»,- ասել Է նա՝ ելույթ ունենալով համաշխարհային ու ավանդական կրոնների ղեկավարների հինգերորդ համագումարում:
Համաշխարհային ու ավանդական կրոնների ղեկավարների հինգերորդ համագումարը հունիսի 10-ին սկսվել Է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Երկօրյա համագումարի գլխավոր թեման կրոնական առաջնորդների եւ քաղաքական գործիչների երկխոսությունն Է հանուն խաղաղության ու զարգացման, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: