Հյուսիսային Օսիայում ջրմուղի ջրից թունավորվածների թիվը գերազանցել Է 450-ը
International newsՀյուսիսային Օսիայի Ալագիր քաղաքում ջրմուղի ջրից թունավորվածների թիվը գերազանցել Է 450-ը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է Ալագիրի շրջանի ղեկավար Արթուր Բարակովը:
Ավելի վաղ հաղորդվել Էր բուժօգնության դիմած 261 մարդու մասին:
«ԳաստրոԷնտերոկոլիտ» ախտորոշմամբ տեղական հիվանդանոցներ Է տեղափոխվել 66 մարդ, նրանցից 18-ը 2-ից մինչեւ 12 տարեկան երեխաներ են: Ալագիրի բնակիչների զանգվածային թունավորման պատճառ Է դարձել նորովիրուսը, որն աղեստամոքսային հիվանդության համաճարակ Է հարուցել, կառավարության հունիսի 9-ին նիստում հայտնել Է «Ռոսպոտրեբնադզորի» հանրապետական վարչության ղեկավար Ալան Տիբիլովը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, Հյուսիսային Օսիայի Քննչական կոմիտեն քրեական գործ Է հարուցել Ալագիրում ջրմուղի ջրից զանգվածային թունավորման փաստով:
Հանրապետության «Ռոսպոտրեբնադզորի» տվյալներով՝ Ալագիրի բնակիչների թունավորման աղբյուր Է դարձել անսարքին ջրառը: