Վրաստան Է ժամանում Սաուդյան Արաբիայի արքայազնը
International newsՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրադերով հունիսի 10-ին Թբիլիսի Է ժամանելու Սաուդյան Արաբիայի Ալ Վալիդ իբն Թալալ իբն Աբդուլազիզ Ալ Սաուդ արքայազնը, տեղեկացնում Է վարչապետի մամուլի ծառայությունը:
«Պլանավորված Է սաուդյան արքայազնի հանդիպումը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, որից հետո կողմերը համատեղ հայտարարություն կանեն ԶԼՄ-ների համար»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Ենթադրվում Է, որ Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ հանդիպում կունենա նաեւ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
Սաուդյան Արաբիայի արքայազնը կծանոթանա Վրաստանի ներդրումային օբյեկտներին: