Պուտինը ժամանել Է Միլան, որտեղ կայցելի Expo-2015 եւ կբանակցի Իտալիայի վարչապետի հետ
PoliticsՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել Է Իտալիա: Ռուսաստանի ղեկավարի այցի ծրագրի գլխավոր կետերը կդառնան նրա մասնակցությունը Expo-2015 համաշխարհային ցուցահանդեսում Ռուսաստանի օրվա բացման արարողությանը, ինչպես նաեւ բանակցությունները Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ին:
Օրվա երկրորդ կեսին Պուտինը ինքնաթիռով կմեկնի Վատիկան, որտեղ զրույց կունենա Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: Նաեւ պլանավորված Է Հռոմում ռուսական պետության ղեկավարի հանդիպումը Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի հետ: Պուտինն ակնկալում Է շփվել նաեւ իր վաղեմի ընկերոջ՝ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հետ:
Ներկայիս ուղեւորությունը տարեսկզբից Պուտինի վեցերորդ այցն Է արտասահման եւ առաջինը՝ Արեւմտյան Եվրոպայի երկրներ: 2015 թվականի հունվարից ՌԴ-ի նախագահն այցելել Է Եգիպտոս, Բելառուս, Հունգարիա, Ղազախստան, Հայաստան: Վերջին անգամ նա Իտալիա Է այցելել 2013 թվականի նոյեմբերին:
Ռուսաստանի ղեկավարի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ լրագրողներին հայտնել Է, որ Պուտինը Հռոմի պապի հետ կքննարկի «երկկողմ հարաբերությունների ողջ համալիրը, ինչպես նաեւ հրատապ միջազգային խնդիրները, մասնավորապես, Ուկրաինայի իրադրությունը՝ միջդավանական հարաբերությունների տեսանկյունից, ուկրաինացի կաթոլիկների գործունեությունը: Կարծարծվի նաեւ քրիստոնեաների դրությունը Մերձավոր Արեւելքում եւ նրանց շահերը պաշտպանելու անհրաժեշտությունը»: