Yerevan, 04.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Գալուստ Սահակյանն ընդունել է ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալին

Politics

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 10-ին ընդունել է ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Ճեն Չանջիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով Ճեն Չանջիի այցը Հայաստան` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր ցավակցությունն է հայտնել Չինաստանի Խուբեյ նահանգում` Յանցզի գետում, մարդատար նավի խորտակման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:

Отображается файл "2.jpg"

ԱԺ նախագահը կարեւորել է հայ-չինական ավանդական բարեկամական հարաբերությունները` նշելով, որ Չինաստանը Հայաստանի կարեւոր գործընկերներից է: Գալուստ Սահակյանը փաստել է, որ երկու երկրների ղեկավարների միջեւ հանդիպումները կարեւոր եւ խթանիչ դեր են ունենում միջպետական հարաբերությունների եւ բազմակողմանի համագործակցության առաջընթացի համար: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը կարեւորել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` ՉԺՀ կատարած պետական այցը, որը նոր ազդակ է հաղորդել մեր երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացմանը: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ միջխորհրդարանական փոխգործակցությունը գտնվում է պատշաճ մակարդակի վրա: Խորհրդարանի ղեկավարի խոսքով` մեր խորհրդարաններում ստեղծված բարեկամական խմբերի գործունեությունը կարեւոր խթան է միջխորհրդարանական կապերի ամրապնդման եւ զարգացման համար:

Отображается файл "3.jpg"

Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել ՉԺՀ դրական ներդրումը աշխարհում խաղաղաղության եւ կայունության ապահովման եւ անվտանգ միջազգային մթնոլորտի ստեղծման գործում: Նա նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրվանից Հայաստանը հետեւողականորեն սկզբունքային դիրքորոշում է հայտնում եւ աջակցում է Չինաստանի համար բոլոր կարեւոր հարցերում, այդ թվում «Միասնական Չինաստանի» սկզբունքին:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ ԱԺ նախագահն ասել է, որ այն շարունակում է Հայաստանի համար կենսական կարեւորություն ունենալ: Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել չինական կողմին՝ ղարաբաղյան հարցում հավասարակշիռ դիրքորոշման եւ հարցի բացառապես խաղաղ ճանապարհով լուծմանն աջակցելու համար:

Զրույցի ընթացքում Գալուստ Սահակյանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, նշել է, որ ապրիլի 22-24-ը Հայաստանում կայացած Գլոբալ ֆորումին եւ Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություններին մասնակցել են մոտ 60 երկրներից ժամանած 600 ավելի ներկայացուցիչ: ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից նախաձեռնվել է ստեղծել «Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանության» միջազգային համագործակցության միջխորհրդարանական պլատֆորմ եւ նշել է, որ մենք կոչ ենք անում բոլոր երկրների խորհրդարանների ներկայացուցիչներին իրենց մասնակցությունն ունենալ այս պլատֆորմի ձեւավորմանը՝ հաշվի առնելով, որ խորհրդարանականները կարող են կարեւոր դեր ունենալ ցեղասպանությունների կանխարգելման գործում:

Отображается файл "4.jpg"

ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի Մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Ճեն Չանջը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, եւս կարեւորել է երկու երկրների խորհրդարանների ակտիվ շփումները: Ճեն Չանջը պատրաստակամություն է հայտնել աջակցելու միջպետական համագործակցության առավել զարգացմանը եւ տարբեր ծրագրերի իրականացմանը: Նա կարեւորել է Հայաստանի եւ Չինաստանի միջեւ առեւտրաշրջանառության զարգացումը, մշակութային եւ կրթական ոլորտներում համագործակցության ակտիվացումը: Ճեն Չանջը հույս է հայտնել, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ, բանակցային ճանապարհով:

Ճեն Չանջը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին պաշտոնական այցով հրավիրել է Չինաստան:

Հանդիպման ավարտին Ճեն Չանջը գրառում է կատարել Ազգային ժողովի Պատվավոր հյուրերի գրքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App