ԻՌՆԱ լրատվական գործակալությունը գրում է, որ եպտեմբերի 4-ին Ուելսում Հյուսիսատլանտյան դաշինքի երկօրյա գագաթաժողովի մեկնարկի հետ զուգընթաց՝ ի պաշտպանություն խաղաղության և ի բողոք ՆԱՏՕ-ի միլիտարիստական քաղաքականությունների դեմ, հազարավոր քաղաքացիներ ցույցեր են իրականացրել Նյուպորտում,որտեղ ընթանում է գագաթաժողովը: «Պատերազմը դադարեցրեք», «Քաղաքացիական խումբը» և «Քարոզչական ու միջուկային զինափափման» և «Խաղաղության» խմբակցությունները պաշտպանել են Ուելսի Նյուպորտ և Կարդիֆ քաղաքներում ընթացող ցույցերը: