Եգիպտական Լուքսոր քաղաքում պայթյուն է որոտացել
International newsՄահապարտը պայթեցրել է իրեն Եգիպտական Լուքսոր քաղաքի հինավուրց Կարնակ տաճարի մոտաքայքում: Ինչպես հունիսի 10-ին հաղորդում է Reuters գործակալությունը, վերջին մեկ շաբաթում սա թվով երկրորդ հարձակումն է եգիպտական տուրիստական վայրերի վրա:
Ներկա պահին, չորս եգիպտացու մարմնական վնասվածքների պատճառ հանդիսացած փայթյունի մասին ոչ մի ահաբեկչական կազմակերպություն պատասխանատվություն չի ստանձնել:
Երկրի անվտանգության մարմինների հավաստմամբ՝ Կարնակում պայթյունի հետևանքով վիրավորները խանութպաններն էին և երկու ոստիկան: Զբոսաշրջիկների շրջանում վիրավորներ չկան:
Անցած երկու տարիների ընթացքում հարյուրավոր ոստիկաններ և կառավարության ներկայացուցիչներ իսլամիստների թիրախ էին դարձել, սակայն վերջին ժամանակներում պայթյուններ են սկսել հնչել նաև զբոսաշրջային և տնտեսական նշանակություն ունեցող վայրերում: