Ադրբեջանը ԵԱՀԿ-ից պահանջել է փակել Բաքվի գրասենյակը
International newsԱդրբեջանի իշխանությունները Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գրասենյակից պահանջել են փակել Բաքվի իրենց գրասենյակը:
France 24-ի փոխանցմամբ` համապատասխան հայտարարություն է տարածել հենց ԵԱՀԿ-ի Բաքվի գրասենյակը` ի դեմս խոսնակ Ռաշիդ Հուսեյնովի:
Կառույցից ասել են, որ Ադրբեջանի իշխանությունները իրենց մեկ ամիս ժամանակ են տվել` գրասենյակը փակելու համար: Փակման այդ ժամկետը սկսվել է հունիսի 4-ից: Համապատասխան նամակ է ստացվել Ադրբեջանի ԱԳՆ-ից:
Աղբյուրը նշում է, որ սա տեղի է ունենում Բաքվում Եվրոպական խաղերի մեկնարկի ֆոնին:
Այժմ այս զարգացման ֆոնին քննարկումներ են ընթանում Վիեննայում ԵԱՀԿ-ի գլխամասային գրասենյակում:
Աղբյուրը նկատում է, որ մի կողմից Ադրբեջանը հսկայական միջոցներ է ծախսել հունիսի 12-28-ը կայանալիք Եվրոպական խաղերի ընդունման համար` սեփական իմիջը բարելավելու նպատակով, սակայն մյուս կողմից իրավունքների ոտնահարումը այդ երկրում շարունակվում են. այսօր հայտնի էր դարձել, որ Ադրբեջանն արգելել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչների մուտքը Բաքու: