ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը գրում է, որ Ավստրալիան պատրաստակամություն է հայտնել ապահովել ուկրաինական բանակին տաք հագուստով, կոշիկներով եւ ջերմային ներքնազգեստով: Բացի այդ, ինչպես տեղեկացրել է ԶՈՒ հրամանատար Մարկ Բինսքինը, Ուկրաինայի զինված ուժերի որոշ սպաներ կարող են վերապատրաստվել Ավստրալիայում: Բինսքինը ներկայացրել է Ավստրալիայի կողմից Ուկրաինայի զինված ուժերին օգնության ծրագրի հիմնական կետերը: Նա նշել է, որ Ավստրալիան կարող էր Ուկրաինա ուղարկել լոգիստիկայի ոլորտի մասնագետների ոչ մեծ խումբ, որոնք կօգնեին բարելավել ռազմական մատակարարումների համակարգը: