Սաակաշվիլին հայտնել է Վրաստան վերադառնալու պայմանը
International newsՎրաստանի նախկին նախագահ, այժմ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին նշել է, թե որ պայմաններում հնարավոր կլինի իր վերադարձը Վրաստան: Այս մասին նա հայտնել է «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Կարծում եմ՝ հենց Վրաստանում ընտրություններ լինեն, իսկ դրանք կլինեն 1.5 տարի անց, տեսնենք: Հենց Վրաստանի ժողովուրդը որոշի, որ ես իրեն պետք եմ: Ես ինչ-որ դասական քաղաքական գործիչ չեմ, ես գիտեմ՝ ինչ տեսք ունի դա, երբ հարյուր հազարավոր մարդկանց փողոցում չեն կարող կանգնեցնել, երբ ամեն ինչ խաղաղ է, երբ ոստիկանները ծաղիկներ են տալիս ցուցարարներին»,- ասել է Սաակաշվիլին:
Նրա խոսքով՝ եթե Վրաստանի ժողովուրդը ցանկանա իր վերադարձը, ինքը կվերադառնա: