Մեծ թվով սիրիացի փախստականներ անցել են Թուրքիա
International newsԹուրք-սիրիական սահմանին մոտ մեկ շաբաթ հավաքված շուրջ 3 հազար սիրիացի փախստականներ կարողացել են անցնել թուրքական տարածք: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Սահմանն անցնելուց հետո փախստականներին տեղավորել են սահմանային Աքչաքալե գավառում ստեղծված վրանային ճամբարում:
Սիրիայում իշխանական և հակաիշխանական ուժերի պայքարի հետևանքով, ինչպես նաև վերջին շրջանում իսլամիստ ծայրահեղականների գործողության պատճառով Սիրիայի մեծ թվով բակիչներ տարբեր երկրներ են փախել: ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնաժողովի տվյալներով փախստականի կարգավիճակում է 3 միլիոն 980 հազար 623 սիրիացի: 1 միլիոն 761 հազար 486 փախստական Թուրքիայում են, 1 միլիոն 183 հազար 327-ը` Լիբանանում, 628 հազար 160-ը` Հորդանանում, 249 հազար 266-ը`Իրաքում, 134 հազար 329-ը` Եգիպտոսում: