Սահակաշվիլին չի բացառել հայրենիք իր վերադարձը խորհրդարանական ընտրություններից հետո
International newsՎրաստանի նախկին նախագահ, ներկայում Ուկրաինայի Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին չի բացառել հայրենիք իր վերադարձը 2016 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, նշելով, որ ամենից ինչ կախված կլինի ժողովրդի ցանկությունից:
«Կարծում եմ, որ դա կլինի Վրաստանում ընտրություններից անմիջապես հետո, որոնք անցկացվելու են մեկուկես տարի հետո, տեսնենք, հենց որ Վրաստանի ժողովուրդը որոշի, որ ես իրեն հարկավոր եմ: ՉԷ որ ես ինչ-որ դասական քաղաքական գործիչ չեմ, ես գիտեմ՝ ինչպես Է դա լինում, երբ փողոցում հարյուր հազարավոր մարդկանց չեն կարողանում կանգնեցնել, երբ այդ ամենը խաղաղ բնույթ Է կրում, երբ ոստիկանները ծաղիկներ են բաժանում ցուցարարներին»,- հայտարարել Է Սահակաշվիլին հունիսի 10-ին «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Սահակաշվիլին Վրաստանը գլխավորել Է տասը տարի: Նա իշխանության Էր եկել «Վարդերի հեղափոխության» արդյունքում, որը տեղի Է ունեցել 2003 թվականի նոյեմբերի վերջին: Վրաստանի նոր նախագահի պաշտոնում Գեորգի Մարգվելաշվիլիի ընտրվելուց հետո Սահակաշվիլին հեռացել Է երկրից:
Վրաստանի երրորդ նախագահը հայրենիքում մեղադրվում Է մի ամբողջ շարք քրեական գործերով: Հանրապետության գլխավոր դատախազությունը նրա նկատմամբ ներպետական հետախուզում Է հայտարարել:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն 2015 թվականի մայիսի 30-ին Ուկրաինայի քաղաքացիություն Է տրամադրել Սահակաշվիլիին, ինչպես նաւե հրամանագիր Է ստորագրել նրան Օդեսայի մարզի նահանգապետ նշանակելու մասին: