Ահաբեկչական խմբավորումները զանգվածային սպանություն են իրականցրել Իդլիբի նահանգում
International news«Ջաբհա ան Նուսրա» և «Հարաքա Ահրար աշ Շամ ալ Իսլամիա» ահաբեկչական խմբավորումները զանգվածային սպանություն են իրականացրել Իդլիբի նահանգի Կալբ Լուզա գյուղի բնակիչների նկատմամբ: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, սպանվել են շուրջ 30 բնակիչ, այրվել ու թալանվել տասնյակ տներ:
Սպանվածների թվում կան կրոնավորներ, կանայք: Ահաբեկիչները փակել են գյուղի մուտքը` արգելելով որևէ օգնություն բնակիչներին: Բնակիչներին հաջողվել է ոչնչացրել հինգ ահաբեկչի: Գյուղը գտնվում է Թուրքիայի սահմանի մերձակայքում:
Սիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ հունիսի 10-ին վերահսկողություն է հաստատել Դամասկոսի վարչական տարածքում` Կալամունի շրջանում գտնվող Բլոսքաթ բարձունքների վրա:
Ավելի վաղ համատեղ ուժերով ազատագրվել էին Շիբեթ Թամսեհ, Շիբեթ Ուադի ալ Ահմար, Քիրնեթ Ուադի ալ Ահմար տարածքները Ջարաջիրի բարձունքներում: Բախումների ընթացքում մեծ թվով ահաբեկիչներ են սպանվել:
Սիրիական բանակն ավելի քան չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելովերկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության ընթացքումզոհերի թիվը գերազանցել է 220 հազարը: