ԱՄՆ-ում ոստիկաններն այս տարի արդեն 500 մարդու են սպանել
International newsԱՄՆ-ում այս տարվա ընթացքում ոստիկաններին կողմից սպանվածների թիվը հասել է 500-ի, հաղորդում է բրիտանական Guardian թերթը՝ վկայակոչելով սեփական հետաքննության արդյունքները:
Պարբերականը նշում է, որ տարվա վերջին ամերիկյան ոստիկանների կողմից սպանվածների թիվը կարող է հասնել հազարի: Նշվում է, որ 2013 թվականին այդ ցուցանիշը եղել է 461, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Թերթի տվյալներով, նշված 500 սպանվածների 49,6 տոկոսը եղել է սպիտակամորթ, 28,2 տոկոսն՝ աֆրոամերիկացի, եւս 14,8 տոկոսը՝ լատինամերիկացի:
Հատկանշական է, որ սպանվածների միայն 21 տոկոսն է եղել զինված: Նրանց 95,2 տոկոսը տղամարդիկ են: