Կիեւի մարզի նավթաբազայում հրդեհը վերստին սաստկացել Է
International newsԿիեւի մարզի Վասիլկովի շրջանի նավթաբազայում հրդեհը վերստին սաստկացել Է: Այս մասին իրադարձությունների վայրից հաղորդել Է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:
Նախնական գնահատումներով՝ բոցի բարձրությունը հասնում Է 50 մետրի: Այրման վայրում աշխատում են շուրջ 100 հրշեջներ:
«Իրադրությունը բարդացել Է, որովհետեւ մեկ ժամ առաջ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն ասել Էին, թե առայժմ այրվում Է մեկ ցիստեռն, իսկ մյուսները պարզապես ծխում են, եւ դրանք հաջողվել Է մարել: Բառացիորեն հինգ րոպես առաջ կրկին հրդեհ Է բռնկել, կրակը բոցավառվում Է»,- հաղորդել Է հեռուստաալիքը:
«Ինտերֆաքս-Ուկրաինայի» տվյալներով՝ նավթաբազայի տարածքում պայթել են երկու տարողություններ՝ 800-ական խորանարդ մետր ծավալով: Ինչպես հաղորդել Է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավար Նիկոլայ Չեչյոտկինը, ընդհանուր առմամբ շարունակում են այրվել երեք ցիստեռններ: «Նավթաբազայից զորամասի, ինչպես նաեւ օդանավակայանի ուղղությամբ կրակի տարածման սպառնալիք չկա»,- ընդգծել Է պաշտոնյան:
Ինչպես Facebook-ի իր Էջում ճշտել Է Ուկրաինայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, հրդեհի հետեւանքով տուժածների թիվն ավելացել Է մինչեւ 18: «Նրանցից երեքը զոհվել Է տեղում, մեկը մահացել Է բժշկական հիմնարկությունում, չոս հոգու ցույց Է տրվել ամբուլատոր բժշկական օգնություն, 10 հոգի գտնվում Է ստացիոնար բուժման մեջ»,- ասված Է տեղեկագրում: