Ֆինանսների նախարարությունը 1 մլրդ դրամի պարտատոմս է հետ գնել
International newsՖինանսների նախարարությունն անցկացրել է պետական (գանձապետական) միջնաժամկետ արժեկտրոնային AMGN60294166 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 1 մլրդ դրամ, հետգնման ներկայացված ծավալը՝ 2 մլրդ 277 մլն 505 հազար դրամ, հետգնված ծավալը` 1 մլրդ դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 1 մլրդ 6 մլն 101 հազար 660 դրամ:
Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 10.8400 տոկոս է: Հետգնմանը մասնակցել է 5 գործակալ: