Ճապոնիայի գրեթե 400 հազար բնակիչների կարգադրված Է լքել տները սողանքների պատճառով
International newsՃապոնիայի իշխանությունները երկրի հարավ-արեւմուտքի Կյուսյու կղզու շուրջ 370 հազար բնակիչների կարգադրել են լքել իրենց տները տեղատարափ անձրեւներից հնարավոր սողանքների պատճառով: Այդ մասին հունիսի 11-ին հաղորդել Է Japan Times ճապոնական թերթը: Անվտանգության միջոցների պահպանումը վերաբերում Է նաեւ Կումամոտո եւ Նագասակի պրեֆեկտուրաների բնակիչներին:
Տուժածների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել:
Կումամոտո պրեֆեկտուրայում սողանքների պատճառով մի քանի շրջաններ հայտնվել են արգելափակված վիճակում:
Օդերեւութաբանները ենթադրում են, որ անձրեւոտ եղանակը կշարունակվի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: