Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչը լիահույս է Եվրոպական խաղերից առաջ
SportԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը վստահեցնում է, որ մեր մարզիկները վիճակը լավ է և նրանք մարտական են տրամադրված Եվրոպական խաղերի մեկնարկից առաջ:
«Բոլոր տղաների մարզավիճակը նորմալ է: Նախորդ օրվանից, հունիսի 10-ից, հավաքականի երկրորդ մարզչին` Հովսեփ Հովսեփյանին գործուղել ենք Թբիլիսի՝ մեր 6-րդ մարզիկին` Բերյանիձեին նախապատրաստելու համար: Նրանք բարոյահոգեբանական լավ վիճակում են: Բոլորին հույս եմ տալիս, ամեն ինչ լավ կլինի: Խոսել եմ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ, և նա հավաստիացրեց, որ ամեն ինչ լավ է, իդեալական»,- լրագրողնրեի հետ զրույցում նշեց Բաղդադյանը:
Նա նկատեց նաև, որ մրցավարությունը շատ կարևոր է: «Այս մրցաշարը մեզ համար աշխարհի առաջնության նախապատրաստական փուլ է: Մենք հիմնական շեշտը դնելու ենք այն բանի վրա, որ դրանք առաջին Եվրոպական խաղերն են»,- եզրափակեց մարզիչը:
Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում ներկայացված կլինի 6 մարզաձևով` բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն, և կունենա 25 մարզիկ: Բռնցքամարտում Հայաստանը կներկայացնեն 6 մարզիկ` Արտյոմ Ալեքսանյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Սամվել Բարսեղյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Նիկոլ Հարությունովը (81 կգ), ձյուդոի` մրցաշարում հանդես կգա 3 մարզիկ` 60 կգ քաշային Հովհաննես Դավթյան, 73 կգ քաշային Դավիթ Նիկողոսյան և 52 կգ քաշային Ժաննա Ստանկևիչ, Հրաձգութ յունում` 2 մարզիկ` Հրաչիկ Բաբայան, Նորայր Առաքելյան: Հունահռոմեական ոճի ըմբշամարտում 4 մարզիկ` Ռոման Ամոյան (55 կգ), Միհրան Հարությունյան (66 կգ), Կարապետ Չալյան (75 կգ) և Մաքսիմ Մանուկյան (85 կգ): Ազատ ոճայիններ` 6 մարզիկ` Գարիկ Բարսեղյան (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (61 կգ), Դավիթ Սաֆարյան (65 կգ), Գրիգոր Գրիգորյան (74 կգ), Մուրսա Մուրթազալիև (86 կգ), Լևան Բերյանիձե (125կգ): Սամբո` 3 մարզիկ` Տիգրան Կիրակոսյան, Աշոտ Դանիելյան, Սոսե Բալասանյան, թաեքվոնդոյում` Արման Երեմյան: