ՄԱԿ-ի բանագնացը կարևորել է սիրիական ճգնաժամի լուծումը սիրիացիների միջոցով
International newsՍիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի մամուլի խոսնակը հաստատել է, որ անհրաժեշտ է կարգավորել սիրիական ճգնաժամը հենց սիրիացիների միջոցով, քանի որ միայն այդ կերպ կբավարարվեն սիրիական ազգի ձգտումները:
Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բանագնացի մամուլի խոսնակի խոսքով ընդհանուր համաձայնություն գոյություն ունի սիրիական ճգնաժամի ոչ ռազմական ճանպարհով լուծման համար:
Բանագնացի հայտարարության մեջ նաև նշվել է, որ հակամարտության բոլոր կողմերը` սիրիական, տարածաշրջանային և միջազգային պատասխանատվություն են կրում այդ նպատակին հասնելու համար և պետք է ջանքեր ներդնեն` բոլոր հանգամանքներում հնարավորինս պաշտպանելու քաղաքացիներին:
Դե Միստուրան նախատեսում է Ժնևում խորհրդակցությունների շրջանակներում մի շարք հանդիպումներ անցկացնել սիրիական և միջազգային կողմերի հետ, որոնք կշարունակվեն մինչև մյուս ամիս: Մայիսի 5-ից Ստեֆան դե Միստուրան Ժնևում հանդիպումներ է անցկացնում սիրիական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ: