Yerevan, 29.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


10 կին քաղաքական գործիչներ, ում քաղաքականությունը տղամարդակերպ է դարձրել (լուսանկարներ)

Ordinaricus-ը գրում է.

Քաղաքականությունն ամեն մարդու բան չէ ու սա հատկապես արդարացի է կանանց պարագայում, որովհետև քաղաքականությունը այնքան չոր, կեղտոտ ու լարված բան է, որ նույնիսկ կանացի հմայքը հաճախ չի դիմանում և կին քաղաքական գործիչներին քաղաքականությունը դարձնում է տղամարդկերպ ինչ որ արարածների։ Հատուկ ցանկանում եմ շեշտել, որ այս ցուցակը հիմնված է ոչ թե զուտ արտաքին գրավչության, այլ ընդհանուր կերպարում կանացիության սակավության և նույնիսկ բացակայության համար։

Եվ այսպես, Ձեզ ենք ներկայացնում 10 կին քաղաքական գործիչների՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից, ովքեր վեր են ածվել իսկական սամեցների՝ քաղաքականությունում երկար եփվելուց հետո։

10. Մարգարիտ Եսայան

ՀՀ ԱԺ պատգամավոր, Նժդեհի պատգամների հավատարիմ ադեպտ, գրող ու Գալուստ Սահակյանի սիրելի հեղինակ Մարգարիտ Եսայանը առավել հաճախ աչքի է ընկնում իր կուսակից ընկերուհիներին մերթընդմերթ «պադնոժկաներ» անելով։ Գուցե այս սովորությունն է․ տարիների ընթացքում Մարգարիտ Եսայանի մեջ ավելացրել է «առնականության» սանդղակը։

9. Նինո Բուրջանաձե

Վարդերի Հեղափոխության ժամանակ, նա Սաակաշվիլլիի ամենամտերիմ զինակիցներից էր, բայց տարիներ անց, նա դարձավ Վրաստանի թիվ մեկ ընդդիմադիրը։ Այդ սուր քաղաքական պայքարն արդյունքում հանգեցրեց նրան, որ նույնիսկ խնամված տեսք ունենալով, Նինո Բուրջանաձեն կեղծամ հագած տղամարդ է հիշեցնում։

8. Վալենտինա Մատվիենկո

Դժվար է պատկերացնել, բայց ձախ կողմի գեղեցկուհին ու աջ կողմի կեղծամով Կիսելյով հիշեցնող կինը նույն մարդն են՝ ՌԴ դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, ով հանդիսանում է Ռուսաստանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը և Պուտինի գվարդիայի պատվավոր անդամ։

7. Հեղինե Բիշարյան

Բիշարյանն այնքան խառն է, որ նույնիսկ սեռային հարցերում է շփոթվում երբեմն։ Դրա վառ ապացույցն էլ նրա հայտնի ճառն էր, որտեղ Բիշարյանը ասաց հետևյալը. «Ի դեմս Արթուր Բաղդասարյանի, շնորհավորում էր ՕԵԿ-ի բոլոր կանանց»… Դե իսկ մնացած առումներով վիճակը պակաս անմխիթար չէ. շարժուձև, խոսելու ոճ ու կուլտուրա, կեցվածք ու եթե այսպես գնա, մի քանի տարի հետո պարոն Բիշարյան պետք է դիմեն նրան, թեև ասում են, որ այդպես դիմողներն արդեն քիչ չեն։

6. Մարիա Կոժեվնիկովա

19619_973246539386851_1374036899107017260_n

Դժվար է հավատալ, բայց Ռուսաստանի ամենասեքսուալ և բարետես կանանցից մեկը՝ դերասանուհի Մարիա Կոժեվնիկովան կտրուկ առնականացավ անմիջապես այն բանից հետո, երբ դարձավ Դումայի պատգամավոր։ Փոխվեց նրա սանրվածքը և երկար շիկահեր վարսերի փոխարեն, սկսեցինք տեսնել կարճ ու գրեթե տղամարդու սանրվածք։ Փոխվեց հագնվելու ոճը և բաց ու սեքսուալ հանդերձանքն իր տեղը զիջեց գործնական ու խիստ բիզնես լեդիի ոճին։ Չգիտեմ, թե որքանով է օգտակար Կոժեվնիկովան՝ քաղաքականությունում, բայց որ քաղաքականությունը՝ Կոժեվնիկովայում փչացնում է այն ամենը, ինչի համար մենք սիրում էինք նրան՝ աներկբա փաստ է։

5. Հասմիկ Պողոսյան

Կառավարության մի երկու նիստ եմ տեսել, որտեղ նախարաարները իրար էին ողջունում ու մոտս այնպիսի տպավորություն էր, որ Հասմիկ Պողոսյանին բարևելիս, տղամարդիկ վերջին պահին էին սթափվում ու տղավարի «պաչիկով» բարև չէին տալիս։ Դե իսկ տիկին Պողոսյանի կոպտության ու բռիության մասին լենգենդներ են հյուսվում, ինչը անկասկած չի առաջացել քաղաքականություն մուտք գործելուց հետո, բայց վստահաբար՝ խիստ սրվել է։

4. Սամանթա Փաուեր

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաաուերն այնքան «տղոտ է», որ անասելի նման է ԱՄՆ-ի պետ քարտուղար Ջոն Քերիին՝ պարզապես ավելի երկար մազերով ու հարաբերականորեն ավելի երիտասարդ։ Գուգլում որոնեք նրա անունը և տպավորություն կունենաք, որ սեռափոխության վիրահատության պատրաստվող տրանսգենդերի հորմոնալ ներակարկումների կուրս եք տեսնում։

3. Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանն այնպիսի մետամարֆոզներ է ունեցել քաղաքականությունում, որ ի վերջո ստանձնեց Հայաստանի երկրորդ խոշորագույն կուսակցության ղեկավարությունը ու պետք է ասեմ, որ Զոհրաբյանից իր շատ կուսակիցներ վախենում են առնվազն ոչ պակաս, քան Ծառուկյանից։ Իշխանատենչությունից զատ, Զոհրաբյանին հատուկ է ագրեսիվ խոսելաոճ ու շփման կուլտուրա, որը գումարվելով այլ բաների, ստեղծում են Նաիրա Զոհրաբյան քաղաքական գործչի ամբողջական կերպարը, որը ոչ մի աղերս չունի կանացիության հետ։

2. Անգելա Մերկել

Մերկելը երբեք էլ գեղեցիկ կին չի եղել՝ բառի դասական իմաստով, բայց այս ցուցակում ոչ ոք չի ընդգրկվել նրա համար, որ գեղեցիկ չէ, ինչպես նշվեց ամենասկզբում Մերկելը այնքան վաղուց է քաղաքականությունում և այնքան երկար ժամանակ է զբաղեցրել ղեկավար պաշտոններ, որ նա վեր է ածվել հավերժ «դիրեկտորի», որի քայլվածքից բռնած, ճարտասանության կուլտուրայով վերջացրած, ամեն ինչ առնական է հերիք չէ, դեռ մի բան էլ տիպիկ գերմանական սառը առնական է։

1. Հրանուշ Հակոբյան

19619_973246539386851_1374036899107017260_n

Դե ոնց ասեմ… անգամ լուսանկարից պարզ երևում է, որ Հրանուշ Հակոբյանը քաղաքականությունով շատ վաղուցվանից է զբաղվում ու այդ անտեր քաղաքականությունը սկսել է իր բացասական ազդեցությունն ունենալ տիկին Հրանուշի վրա դեռ կոմսոմոլի տարիներից, երբ նա թրծվում էր պարտիայի սահմանված քաղաքական գծում։ Տարիներ անցան, քաղաքական կուրսը փոխվեց, փոխվեց նաև տիկին Հրանուշը և այժմ նա մեր առջև հանդես է գալիս առնական բնագծերի մի այնպիսի ֆուլ փաթեթով, որ ամեն մուժիկ չի, որ կարող է պարծենալ։ Մուննաթ, կիսագողական ժեստիկուլյացիա, երկաթյա թիթեռը ծռելու ունակ ծանր հայացք… այս և շատ այն բաներ ստիպում են, որպեսզի այս ցուցակի «հաղթական» հորիզոնականը տամ հենց Հրանուշ Հակոբյանին։
Unibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank