ՀՀԿ ԳՄ նիստում ամփափվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքները
PoliticsՀայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում ամփոփվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«20 համայնքներում տեղի են ունեցել համայնքապետերի ընտրություններ, որոնցից 16-ում հաջողության են հասել Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները: Այսինքն, բոլոր այն համայնքներում, որտեղ Հանրապետական կուսակցությունը առաջադրել կամ սատարել է թեկնածուի, հաջողության են հասել հենց այդ թեկնածուները»,- նշեց Շարմազանովը:
Ընթացիկ տարվա կտրվածքով՝ 45 համայնքներում տեղի են ունեցել ընտրություններ: Շարմազանովը հայտնեց, որ 65.7 տոկոս դեպքերում հաղթել են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները: