Սաուդյան Արաբիայի թագավորը դրամով կաջակցի բոլոր պետական ծառայողներին, թոշակառուներին և ուսանողներին
International newsՍաուդյան Արաբիայի նոր թագավոր Սալման իբն Աբդ ալ Ազիզ աս Սաուդն իր իշխանության գալու կապակցությամբ որոշել է դրամական աջակցություն շնորհել բոլոր քաղաքացիական ծառայողներին, թոշակառուներին և ուսանողներին՝ իրենց երկամսյա եկամուտների չափով: Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, գումարն ընդհանուր առմամբ կկազմի է 30 միլիարդ դոլար:
Նա ներում է շնորհել 500 հազար բանտարկյալների դրամական տուգանքներին, որոնք կազմում են շուրջ 130 հազար դոլար: Իսկ բոլոր օտարերկրյա բանտարկյալներին որոշել է արտաքսել երկրից` արգելելով մտնել թագավորություն:
Սալման իբն Աբդ ալ Ազիզ աս Սաուդ նաև որոշել է երկրում գրանցված բոլոր գրական ակումբներին, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի ֆուտբոլային առաջնության Սուպերլիգայի ակումբներին 2,5-ական միլիոն դոլար, բոլոր բարեգործական հիմնադրամներին՝ 520 միլիոն դոլար, արհմիություններին 2,5-ական միլիոն դոլար տրամադրել: