Եվրոպական խաղեր. հայտնի է Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը
SportՀայաստանի մարզական պատվիրակության եւս մեկ խումբ հունիսի 11-ին ժամանել է Բաքու: Խմբի մեջ են հունահռոմեական ոճի ըմբիշներ Ռոման Ամոյանը, Միհրան Հարությունյանը, Կարապետ Չալյանն ու Մաքսիմ Մանուկյանը: Նրանք արդեն հասցրել են մարզվել (բասկետբոլ են խաղացել),- հայտնում է Հայաստանի պատվիրակության մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը:
Հունիսի 12-ին, Երեւանի ժամանակով 19:00-ին տեղի կունենա Եվրոպական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Հայաստանը շքերթին կմասնակցի յոթ ներկայացուցիչներով: Հայոց եռագույնը կտանի պատվիրակության ղեկավար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: