Պակիստանն արգելել է Save the Children կազմակերպության գործունեությունը
International newsՊակիստանի իշխանություններն արգելել են Save the Children բարեգործական կազմակերպության գործունեությունը եւ հրամայել են նրա բոլոր օտարերկրյա աշխատողներին երկշաբաթյա ժամկետում հեռանալ երկրից, տեղեկացնում է BBC-ն:
Կառավարության հայտարարության համաձայն՝ կազմակերպությունը մեղադրվում է հակապետական գործունեության մեջ: Կազմակերպության ղեկավարությունը մերժում է բոլոր մեղադրանքները:
Պակիստանի հատուկ ծառայությունները 2012 թվականին հաղորդել են, որ բժիշկ Շաքիլ Աֆրիդին, որը, ինչպես կարծում է Իսլամաբադը, օգնել է ԿՀՎ-ին գտնելու Ուսամա Բեն Լադենի ապաստարանը, կապված է եղել Save the Children-ի հետ:
Save the Children-ը միջազգային կազմակերպություն է, որը զբաղվում է ամբողջ աշխարհում երեխաների իրավունքների պաշտպանությամբ: