ՖԻՖԱ-ն հերթական արտահերթ նիստը կանցկացնի հուլիսին
SportՖուտբոլի միջազգային ֆեդերացիան հերթական արտահերթ նիստը կանցկացնի գալիք ամիս` հուլիսի 20-ին: Այս մասին տեղեկացնում է ՖԻՖԱ-ի մամուլի բաժինը: ՖԻՖԱ-ի արտահերթ նիստում կքննարկվի ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունների օրը, ինչպես նաև քննարկվելու են նաև ՖԻՖԱ-ում ռեֆորմներ անցկաց նելու հարցը:
ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները, որ նախատեսված է անցկացնել մինչև տարվա վերջ, ըստ ամենայնի, կլինի դեկտեմբերի 16-ին: Ընտրությունները նախատեսվում են անցկացնել շվեյցարական Ցյուրիխ քաղաքում, իսկ այդ մասին պաշտոնապես կհայտարարվի հուլիսին: Оրեր առաջ ՖԻՖԱ-ի վերընտրված նախագահ Յոզեֆ Բլատերը հայտարարեց, որ հեռանում է պաշտոնից: Բլատերը հրաժարականի դիմում կներկայացնի ՖիՖԱ-ի արտահերթ հրավիրված կոնգրեսի ժամանակ մինչև դեկտեմբեր: Նա արդեն 5-րդ անգամ է ընտրվում ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում: ՖԻՖԱ-ում լինելով դեռևս 1975 թվականից՝ Բլատերն առաջին անգամ ՖԻՖԱ-ի նախագահ դարձավ 1998 թվականին: Այս անգամ նախագահի պաշտոնի համար պայքարում էին երկու թեկնածու` գործող նախագահ Յոզեֆ Բլատերը և Հորդանանի արքայազն Ալ Հուսեյնը: Ընտրություների ընթացքում առաջին փուլի ժամանակ Բլատերը հավաքեց 133 ձայն, իսկ Հուսեյնը` 73. առկա էր երկրորդ փուլի հնարավորություն, սակայն Հուսեյնը հրաժարվեց հետագա պայքարից: Վերջին մի քանի ամիսների ընթացքում միջազգային ԶԼՄ-ները, հատկապես ամերիկյան մամուլը, մեծ աղմուկ բարձրացրեցին` ՖԻՖԱ-ի նախագահին մեղադրելով և ձայներ գնելու, և կաշառակերության մեջ: Լրատվականները պնդում են՝ ԲլատերÕ ¨ և ՖԻՖԱ-ի մի քանի անդամներ կաշառված են և վաճառել են 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնությունները Ռուսաստանում և Կատարում անցկացնելու իրավունքները: Անցած մի քանի օրերին շվեյցարական ոստիկանությունը նույնիսկ ձերբակալել էր ՖԻՖԱ-ի մի քանի աշխատակիցների: