Իրանի եւ ՌԴ-ի համագործակցությունն այժմ ավելի անհրաժեշտ Է, քան երբեւԷ. Ռոուհանի
International newsԻրանի եւ Ռուսաստանի բազմակողմանի համագործակցությունն այժմ ավելի անհրաժեշտ Է, քան երբեւԷ: Այս հայտարարությունը տեղ Է գտել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի՝ Ռուսաստանի օրվա տոնակատարության կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված ուղերձում: Ուղերձի տեքստը հրապարակված Է Իրանի նախագահի կայքում:
«Կարծում եմ, որ տարածաշրջանում եւ աշխարհում տիրող ներկայիս իրադրության մեջ, ինչպես նաեւ հաշվի առնելով բազմաթիվ հարցերում երկու երկրների տեսակետների ընդհանրությունը, Իրանի Իսլամական Հանրապետության եւ Ռուսաստանի համագործակցությունն ավելի Է անհրաժեշտ Է, քան երբեւԷ»,-ասված Է շնորհավորական ուղերձում:
Առողջություն եւ հաջողություններ մաղթելով ՌԴ-ի նախագահին, ինչպես նաեւ բարգավաճում՝ Ռուսաստանի ժողովրդին, Հասան Ռոուհանին ընդգծել Է. «Ինչ վերաբերում Է տարբեր բնագավառներում մեր երկրների միջեւ փոխանակմանը, ապա մենք ակնկալում են երկկողմ եւ բազմակողմ համագործակցության հետագա ընդլայնում»:
Հունիսի 12-ին նշվում Է Ռուսաստանի օրը՝ երկրի գլխավոր պետական տոնը: 1990 թվականի այդ օրը ՌԽՖՍՀ ժողովրդական պատգամավորների համագումարն ընդունեց Պետական իշխանության մասին հռչակագիրը: ՈՒղիղ մեկ տարի անց՝ հունիսի 12-ին, ընտրվեց Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը: 1991 թվականի դեկտեմբերին ԽՍՀՄ-ը դադարեցրեց գոյությունը, դեկտեմբերի 25-ին ընդունվեց պետության նոր անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն (Ռուսաստան), որը դարձավ պատմություն դարձած խորհրդային պետության իրավահաջորդը:
1994 թվականից հունիսի 12-ը նշվում Էր որպես Ռուսաստանի պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման օր: Տոնը Ռուսաստանի օր սկսեց կոչվել 2002 թվականից: Այդ օրը, ավանդույթի համաձայն, Կրեմլում հանձնվում են գիտության ու տեխնոլոգիաների, գրականության ու արվեստի, ինչպես նաեւ հումանիտար գործունեության բնագավառներում ՌԴ-ի պետական մրցանակները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: