Վրաստանի նախագահը ներում Է շնորհել 226 դատապարտյալների
International newsՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ներում Է շնորհել 226 դատապարտյալների, որոնցից 180-ը ազատ կարձակվեն հունիսի 12-ին: Այդ մասին Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է համաներման հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեն:
«Համաներման հարցերի հանձնաժողովն աշխատել Է հունիսի 1-ից մինչեւ 6-ը եւ քննել Է 1329 անձանց գործեր… այսօր Վրաստանի նախագահը ներում Է շնորհեց 226 դատապարտյալների»,- ասել Է նա:
Քորիձեի խոսքով՝ համաներման արժանացածների ընդհանուր թվում 46-ի նկատմամբ մեղմացվել Է պատիժը:
Վրաստանի նախագահի կողմից հրապարակված Համաներման մասին ակտն ուղարկվել Է պատիժների իրագործման եւ պրոբացիայի նախարարության համապատասխան դեպարտամենտ, հաղորդել Է Sputnik-ը: