Հրաժարական Է տվել Մոլդովայի վարչապետ Կիրիլ Գաբուրիչը
International newsՀրաժարական Է տվել Մոլդովայի վարչապետ Կիրիլ Գաբուրիչը: Այդ մասին նա հայտարարել Է հունիսի 12-ին Քիշնեւում կայացած մամուլի ասուլիսում:
«Իմ ժեստը ոչ թե նահանջ Է, այլ քայլ առաջ: Հուսով եմ, որ այն հնարավորություն կտա խորհրդարանում ձեւավորել նոր կառավարող մեծամասնություն: Հուսով եմ, որ կառավարության նախաձեռնությունները կշարունակվեն, ամեն ինչի հիմքում պետք Է լինի կոռուպցիայի դեմ պայքարը: Վստահության համար շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցում Էին ինձ»,-ասել Է Գաբուրիչը:
Նա ընդգծել Է, որ գլխավորել Է նախարարների կաբինետը, որպեսզի աշխատի: «Ես գիտակցում եմ, որ իմ քայլը կարող են տարբեր կերպ մեկնաբանել: Չպետք Է կարծել, որ սա քաղաքական ժեստ Է, սա մտածված քայլ Է»,-նշել Է Գաբուրիչը: Նա ասել Է, որ փորձում Էր շտկել ֆինանսական համակարգի իրադրությունը, արտաքին գործընկերների հետ կարգավորել հարաբերությունները ինչպես Եվրամիությունում, այնպես Էլ Արեւելքում:
Վարչապետը հասկանալ Է տվել, որ իր վրա ճնշում Է գործադրվում: «Երեկ ինձ Գլխավոր դատախազություն են կանչել իմ կրթության մասին փաստաթղթերի գործով: Դուք հասկանում եք, որ դա տեղի ունեցավ մի շարք պաշտոնյաների պաշտոնաթողության անհրաժեշտության վերաբերյալ արած իմ հայտարարությունից հետո»,-ասել Է Գաբուրիչը:
Վարչապետի կրթության մասին փաստաթղթերի շուրջ սկանդալն սկսվել Է ընթացիկ տարվա ապրիլին մամուլում այն մասին հաղորդագրությունից հետո, որ Գաբուրիչի դիպլոմը կեղծ Է: Ավելի ուշ Մոլդովայի ՆԳ նախարար Օլեգ Բալանը հայտնել Է, որ քրեական գործ Է հարուցվել Գաբուրիչի դիպլոմի հնարավոր կեղծման մասին:
Անցած շաբաթ վարչապետն սպառնացել Էր պաշտոնաթող լինել, եթե իրենց պաշտոններից չհեռացվեն Գլխավոր դատախազության, Ազգային բանկի եւ Ֆինանսական շուկայի գծով ազգային հանձնաժողովի ղեկավարները, որոնց մեղադրում են երկրում ծագած բանկային սկանդալին մեղսակից լինելու մեջ: Այդ մասին կաբինետի ղեկավարը հայտարարել Է հանրապետության նախագահին եւ խորհրդարանի նախագահին հղած ուղերձում: «Կառավարությունը զրկված Է անհրաժեշտ լծակներից, իսկ լիազորություններով օժտված հաստատությունները դանդաղում են այդ խնդիրների լուծման հարցում: Ես չեմ ցանկանում հետեւե լ այն բանին, թե ինչպես են որոշակի շահեր հետապնդող խմբերն ավերում երկիրը: Խնդրում եմ ձեր աջակցությունը: Կարծում եմ՝ մեկ ամիսը բավական Է նշված չինովնիկներին պաշտոնաթող անելու եւ նոր ղեկավարների ընտրության բաց մրցույթ հայտարարելու համար: Հակառակ դեպքում ես կհայտարարեմ իմ պաշտոնաթողության մասին»,-ասել Է Գաբուլիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: