Ռոման Ամոյանը Եվրոպական խաղերում հանդես կգա 19 համարի ներքո
SportՀունահոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականնի անդամ Ռոման Ամոյանը Եվրոպական խաղերում հանդես կգա 19 համարի ներքո: Եվրոպական խաղերի մեկնարկից մեկ օր առաջ կայացել է 59 կգ քաշային ըմբիշների վիճակահանությունը, որի ժամանակ Ամոյանը քաշել է 19 համարը: Մենամարտերը կսկսվեն հունիսի 13-ին` Երևանի ժամանակով առավոտյան 9-ից:
Առաջին Եվրոպական ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությանը Հայաստանը կմասնակցի 7-հոգանոց խմբով: Առաջին Եվրոպական ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա հունիսի 12-ին` Երևանի ժամանակով 19:00-ին: Հայաստանի Եռագույնը կտանի պատվիրակության ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը:
Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում ներկայացված կլինի 6 մարզաձևով` բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն, և կունենա 25 մարզիկ: Բռնցքամարտում Հայաստանը կներկայացնեն 6 մարզիկ` Արտյոմ Ալեքսանյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Սամվել Բարսեղյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Նիկոլ Հարությունովը (81 կգ), ձյուդոյում` 3 մարզիկ` 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը, 73 կգ քաշային Դավիթ Նիկողոսյանը և 52 կգ քաշային Ժաննա Ստանկևիչը: Հրաձգությունում` 2 մարզիÕ ¯` Հրաչիկ Բաբայանը, Նորայր Առաքելյանը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտում 4 մարզիկ` Ռոման Ամոյանը (55 կգ), Միհրան Հարությունյանը (66 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ) և Մաքսիմ Մանուկյանը (85 կգ): Ազատ ոճայիններ` 6 մարզիկ` Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Մուրսա Մուրթազալիևը (86 կգ), Լևան Բերյանիձեն (125կգ): Սամբո` 3 մարզիկ` Տիգրան Կիրակոսյանը, Աշոտ Դանիելյանը, Սոսե Բալասանյանը: Թաեքվոնդո` Արման Երեմյանը: