Սիրիական բանակը Սուեյդայում զինյալներին դուրս է մղել օրեր առաջ գրաված հենակետից
International newsՍիրիական բանակն իր դաշնակից ուժերի հետ ընդդիմադիր զինյալներին դուրս է մղել Սիրիայի հարավում` Սուեյդա նահանգում գտնվող հենակետից, որը նախորդ օրերին գրավել էին զինյալները: Այս մասին հունիսի 12-ին տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնը:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, կենտրոնի տեղեկացմամբ, զինյալները հեռացել են Սաալա օդուժի հենակետից: Սիրիական բանակի ռազմական գործողությունները Սուեյդայում օգնել են կանսեցնել ընդդիմադիր զինյալների առաջխաղացումը:
Արաբական մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ, Սաալա օդանավակայանում իրավիճակն այժմ հանգիստ է:
ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ, սիրիական բանակն ավելի վաղ հետ էր մղել ահաբեկիչներին, ովքեր մի քանի անգամ փորձել էին հարձակվել Սաալա օդանավակայանի վրա: Տեղի ունեցած բախումների ժամանակ ավելի քան 100 զինյալ էին սպանվել:
Սիրիական բանակն ավելի քան չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը: