Գերմանիան 1 մլրդ եվրո կծախսի փախստականներին տեղավորելու համար
International newsԳերմանիան 1 մլրդ եվրո (1,12 մլրդ դոլար) կհատկացնի փախստականներին ապաստան տրամադրելու եւ նրանց սոցիալական ադապտացման համար. սպասվում Է, որ այս տարի գերմանական հողը կընդունի 400 հազար հարկադիր վերաբնակների՝ կրկնակի ավելի, քան 2014 թվականին Էր, տեղեկացնում Է BBC-ն:
Մունիցիպալիտետները կառավարությունից միջոցներ են պահանջում այն քաղաքներին օգնելու համար, որտեղ տեղերը չեն բավականացնում նոր ժամանող բոլոր միգրանտներին տեղավորելու համար:
Գերմանիան ավելի մեծ թվով մարդկանց Է ապաստան տրամադրում, քան ԵՄ-ի ցանկացած այլ երկիր:
Այդ կապակցությամբ Բեռլինը կոչ Է անում Եվրամիության մյուս անդամներին՝ ընդունել ավելի շատ փախստականների: