Հայաստանի հավաքականը միշտ էլ խնդիր է ստեղծել պորտուգալացիների համար. Ֆեռնանդու Սանթուշ
SportՖուտբոլի Պորտուգալիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ֆեռնանդու Սանթուշի կարծիքով՝ Հայաստանի հավաքականը կարող է հաղթել իր թիմին, բայց իրենք հաղթանակի համար են եկել Հայաստան:
«Մենք գիտենք, որ Հայաստանի հավաքականն այլ խաղ է խաղում՝ պաշտպանողական ֆուտբոլ: Ժամանակին հենց դա է մեզ համար խնդիրներ առաջացրել: Բայց մենք եկել ենք հաղթելու համար: Հայաստանի հավաքականը հետ խաղում պետք հավաքված խաղ ցույց տալ»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սանթուշը:
Նրա խոսքով՝ Պորտուգալիայի ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակը լավ է: «Մեզ պետք էր հարմարվել ժամանակային տարբերությանը, և, ժամանելով Թբիլիսի, մենք հաղթահարեցինք խնդիրը: Եթե մեր հավաքականը խաղար Վրաստանի հավաքականի հետ, ապա նրանց հետ խաղից առաջ կգայինք հենց Հայաստան»,- հավաստեց Սանթուշը:
Նրա կարծիքով՝ Հայաստանի հավաքականն այժմ պաշպանողական ֆուտբոլ է խաղում: «Այժմ Հայաստանի կազմում նկատել են երեք հարձակվողի և երկու պաշտանի, ովքեր փոփոխություններ են մտցնում Հայաստանի հավաքականի խաղաոճում: Կարծում եմ, որ եթե Հայաստանն այժմ ունի մեկ միավոր, թիմը կարող է նաև հաղթել մեզ: Հայաստանը միշտ էլ մեզ համար խնդիրներ է ստեղծել անցած 4 խաերումլ, այնպես որ, հնարավորություն կա մեզ հաղթել այս խաղում»,- ընդգծեց մարզիչը:
Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կկայանա հունիսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Այս հանդիպումից առաջ Հայաստանի հավաքականը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է վերջին հորիզոնականը և ունի միայն 1 միավոր: Նույնքան միավոր ունի նաև Սերբիայի ընտրանին, իսկ Ալբանիան և Դանիան ունեն 7-ական միավոր: Առաջատարը Պորտուգալիան է՝ 9 միավորով: