Լոնդոնում ցուցարարները պահանջել են ազատ արձակել Ադրբեջանի քաղբանտարկյալներին
International newsՄի խումբ իրավապաշտպաններ բողոքի ցույց են կազմակերպել Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան առաջ՝ պահանջելով ազատ արձակել ադրբեջանցի քաղբանտարկյալներին: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:
Հավաքվածները պահանջել են ազատ արձակել ադրբեջանական բանտերում փակված իրավապաշտպաններ Ռասուլ Ջաֆարովին, Ինթիգամ Ալիևին, Լեյլա Յունուսին, Էմին Հուսեյնովային, լրագրողներ Խադիջա Իսմայիլովային և Սեյմուր Ղազիին: Ակցիայի կազմակերպիչները նշել են, որ նմանօրինակ բողոքի ցույցեր են կազմակերպելու եվրոպական այլ քաղաքներում ևս: