Իրանը գազի ոլորտում պետք է 100 մլրդ դոլարի ներդրումներ կատարի
International newsԻրանը իր գազային ոլորտը զարգացնելու համար 100 մլրդ դոլարի չափ ներդրումների կարիք ունի։ Այս մասին Փարիզում համաշխարհային գազային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Իրանի ազգային գազային ընկերության միջազգային հարաբերությունների տնօրեն Ազիզոլլահ Ռամեզանին։
«Իրանը գազի արդյունաբերության ոլորտում պետք է 100 մլրդ դոլար ներդնի։ Առաջիկա 20-30 տարիներին բնական գազը վառելիքի հիմնական տեսակներից մեկն է լինելու։ Այն կփոխարինի ածխին եւ աշխարհում նավթից հետո կզբաղեցնի երկրորդ տեղը»,- մեջբերում էնրա խոսքը Press TV-ն։
Այս պահին Իրանը արտադրում է տարեկան 166 մլրդ խոր/մ գազ, սակայն արտահանում է միայն 10 մլրդը, գրում է ՏԱՍՍ-ը։