ԵՏՄ անդամ-պետություններին կարող են չեղարկել ռոումինգը
International newsԵՏՄ երկրների միջեւ չպետք է ռոումինգ լինի։ Այդ մասին հայտարարել է ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Ատեմյեւը։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ծառայությունն արդեն այդ ուղղությամբ աշխատում է կառավարության հետ։ Նույն հարցով զբաղվում են նաեւ Բելառուսի եւ Ղազախստանի հակամենաշորհային գերատեսչությունները։
Ծրագրվում է, որ երեք երկրների օպերատորների միջեւ բջջային զանգերի գները մինչեւ աշուն կնվազեն։ Ռոումինգի լիակատար չեղարկման մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ։