Մոլդովայի սոցիալիստների կուսակցության առաջնորդը կողմ է արտահերթ ընտրություններին
International newsՄոլդովայի սոցիալիստների կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնը կողմ է արտահերթ ընտրություններ անցկացնելուն։
Նշենք, որ Մոլդովայի վարչապետ Կիրիլ Գաբուրիչը հայտարարել էր իր հրաժարականի մասին։
«Արտահերթ խորհրդարանական ընտրությունները լավագույն լուծումն է գործող կոռումպացված իշխանությունից ազատվելու համար»,- հայտարարել է Դոդոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա երկրի քաղաքացիներին կոչ է արել առաջիկա տեղական ընտրություններում չքվեարկել եվրոպամետ կուսակցությունների օգտին։
Տեղական ինքնակառավարման ընտրությունները Մոլդովայում կայանալու են հունիսի 14-ին։