Լեհաստանը ՆԱՏՕ-ին կառաջարկի դաշինք հրավիրել բալկանյան երկրներին
International newsԼեհաստանը մտադիր է 2016թ. Վարշավայում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ ՆԱՏՕ-ին առաջարկել դաշինք հրավիրել բալկանյան երկրներին։ Այս մասին Վրոցլավի գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար, փոխվարչապետ Տոմաշ Սեմոնյակը։
Մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի եկող տարի Վարշավայում ՆԱՏՕ-ն բալկանյան երկրներին հրավիրի միանալ դաշինքին։ Խոսքը մասնավորապես Մակոդոնիայի եւ Սերբիայի մասին է։ ՆԱՏՕ-ն վաղուց իր կազմում նոր անդամներ չի ընդգրկել»,- ասել է Սեմոնյակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։