Լիվերպուլը մերժել է Մնաչեսթեր Սիթիի 41 միլիոնանոց առաջարկը
SportԱնգլիական «Մանչեսթեր Սիթին» ցանկացել է գնել «Լիվերպուլի» հարձակվող Ռահիմ Ստելինգի տրանսֆերը, սակայն մերժում է ստացել:
Ինչպես հայտնում է «The Times»-ը, «քաղաքայինները» 20-ամյա ֆուտբոլիստի համար 30 միլիոն ֆունտ (41,3 միլիոն եվրո) են առաջարկել, որից 25 միլիոնը մանչեսթերցիները պատրաստ են եղել անմիջապես վճարել: Սակայն «Լիվերպուլը» մերժել է այդ առաջարկը, քանի որ «մերսիսայդցիները» մտադիր չեն Ստելինգի տրանսֆերը վաճառել 50 միլիոն ֆունտից (69 միլիոն եվրո) պակաս գումարով:
Բացի այդ, լիվերպուլցիները նախկինի պես ցանկանում են երկարաձգել Անգլիայի հավաքականի հարձակվողի հետ գործող պայմանագրի ժամկետը, որն ավարտվում է 2017 թվականին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ստելինգի գործակալը հայտարարել է, որ անկախ առաջարկված պայմաններից իր հաճախորդը չի երկարաձգի պայմանագրի ժամկետը: