Ռոման Ամոյանը պարտվեց Ռուսաստանի հայ կներկայացուցչին
SportՀունահոռմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, 59կգ քաշային Ռոման Ամոյանը պարտվեց Ստեփան Մարյանյանին:
Ամոյանը հաղթանակ տոնելով առաջին գոտեմարտում՝ երկրորդում մրցում էր Ռուսաստանի ներկայացուցիչ Ստեփան Մարյանյանի հետ, սակայն, պարտվեց 0-4 հաշվով:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները Եվրոպական խաղերի մրցագորգ դուրս կգան հունիսի 14-ին: Մեդալների համար կպայքարեն Միհրան Հարությունյանը, Կարապետ Չալյանը և Մաքսիմ Մանուկյանը:
Առաջին Եվրոպական խաղերը անցկացվում են Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում ներկայացված է 6 մարզաձևով` բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն, և կունենա 25 մարզիկ: Բռնցքամարտում Հայաստանը ներկայացնելու է 6 մարզիկ` Արտյոմ Ալեքսանյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Սամվել Բարսեղյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Նիկոլ Հարությունովը (81 կգ), ձյուդոյում` Հայաստանը կներկայացնի 3 մարզիկ` 60 կգ քաշային Հովհաննես Դավթյան, 73 կգ քաշային Դավիթ Նիկողոսյան և 52 կգ քաշային Ժաննա Ստանկևիչ: Հրաձգությունում` 2 մարզիկ` Հրաչիկ Բաբայան, Նորայր Առաքելյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտում 4 մարզիկ` Ռոման Ամոյան (55 կգ), Միհրան Հարությունյան (66 կգ), Կարապետ Չալյան (75 կգ) և Մաքսիմ Մանուկյան (85 կգ), ազատ ոճայիններ` 6 մարզիկ` Գարիկ Բարսեղյան (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (61 կգ), Դավիթ Սաֆարյան (65 կգ), Գրիգոր Գրիգորյան (74 կգ), Մուրսա Մուրթազալիև (86 կգ), Լևան Բերյանիձե (125կգ), սամբոյում՝ 3 մարզիկ` Տիգրան Կիրակոսյան, Աշոտ Դանիելյան, Սոսե Բալասանյան, թաեքվոնդոյում` Արման Երեմյան: