Ադրբեջանցի լրագրողին Շվեյցարիայի արտգործնախարարի օդանավով տեղափոխվել են Բեռն
International newsԱդրբեջանցի լրագրող եւ իրավապաշտպան Էմին Հուսեյնովը, որը 10 ամիս շարունակ, գտնվում էր Բաքվում Շվեյցարիայի դեսպանատանը, տեղափոխվել է Բեռն։
Ինչպես հայտնում է AFP-ն, լրագրողին հնարավորություն են տվել օգտվել Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրքհալթերի օդանավից, որը նախօրեին ժամանել էր Բաքու Եվրոպական խաղերին բացմանը մասնակցելու համար։
Հուսեյնովը 2014թ. օգոստոսի 18-ինդիմել էր Շվեյցարիայի դեսպանատուն ապաստանի խնդրանքով։ Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ լրագրողը մի քանի անգամ քննադատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռեժիմը։