Դոմինիկ Սթրոս Կանն արդարացվել է կավատության սկանդալային գործով
International newsՖրանսիայի դատարանը արդարացրել է Արժույթի Միջազգային Հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս Կանին: Այդպիսի որոշում է կայացրել Լիլի դատարանը, հաղորդում է «Վեստի.ru»-ն:
Սթրոս Կանը մեղադրվում էր սուտենյորության եւ Փարիզում, Լոնդոնում եւ Վաշինգթոնում բարձրաստիճան պաշտոնյաների համար սեքս-երեկույթների կազմակերպման մեջ, այսպես կոչված «Carlton հյուրանոցի գործով»:
Հենց այդ հյուրանոցների ցանցում է նա ենթադրաբար օրգիաներ կազմակերպել: Այդ գործով անցնում է 12 մարդ: Սթրոս Կանը հերքել է բոլոր մեղադրանքները, բայց խոստովանել է, որ երեկոներին ներկա է եղել, սակայն տեղյակ չի եղել, որ այնտեղ մարմնավաճառներ կան: