100 000 զբոսաշրջիկ MERS վիրուսի պատճառով հրաժարվել է մեկնել Հարավային Կորեա
International newsԱվելի քան 100 հազար օտարերկրյա զբոսաշրջիկներ, վախենալով Հարավային Կորեայում տարածվող MERS կորոնավիրուսից, հրաժարվել են մեկնել այդ երկիր։ Իրենց այցելություններից հրաժարվել են հատկապես Չինաստանի, Հոնկոնգի, Թայվանի եւ Ճապոնիայի քաղաքացիները, գրում է «Ռոսիյսկայա Գազետա»-ն։
Հարավկորեացիները նշում են, որ անկում է նկատվում ոչ միայն արտագնա, այլ նաեւ ներգնա տուրիզմում։ Ուսումնական հաստատությունները այս օրերին չեղյալ են հայտարարել ավարտական էքսկուրսիաները։ Տեղական իշխանությունները հետաձգում են փառատոններն ու միջոցառումները։ Չեչժու հանգստավայր-կղզու ներկայացուցիչները հայտնել են, որ զրկվել են 66 հազար զբոսաշրջիկներից։