Պորտուգալիայի հավաքականի մարզիչ. Հայաստանը բավական բարդ մրցակից էր մեզ համար
SportՊորտուգալիայի հավաքականը Հայաստանից միշտ սպասել է հարձակողական, այլ ոչ պաշտպանողական ֆուտբոլ:
Այս մասին հունիսի 13-ին Երեւանում կայացած Հայաստան - Պորտուգալիա Եվրո-2016-ի ընտրական հանդիպման հետխաղյա ասուլիսում ասաց Պորտուգալիայի ազգային հավաքականի երկրորդ մարզիչ Իլիդիո Վալեն:
Պորտուգալացիների գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը եւս ներկա էր ասուլիսին, սակայն նստել էր լրագրողների կողքին:
«Հայաստանի հավաքականին մենք շատ լավ ենք ճանաչում: Դա մի թիմ է, որն ունի բավական լավ խաղացողներ: Հայաստանի թիմի մի քանի ֆուտբոլիստների մակարդակը շատ բարձր է: Դա է պատճառը, որ Հայաստանի թիմը բավական բարդ մրցակից էր մեզ համար:
Պորտուգալիայի հավաքականը Հայաստանից միշտ սպասել է հարձակողական, այլ ոչ պաշտպանողական ֆուտբոլ: Շնորհակալ եմ մեր ֆուտբոլիստներին, որոնք այսօր ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրեցին»,-ասաց ասաց մարզիչը:
Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում պորտուգալացիները 3:2 հաշվով կամային հաղթանակ տարան Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ: