ԱՄՆ-ն մտադիր է այնպիսի միջոցներ ձեռնարկել ՌԴ դեմ, ինչպիսիք չեն կիրառվել սառը պատերազմից ի վեր
International newsԱՄՆ-ն Ռուսաստանի կողմից հետագա ագրեսիան կանխելու նպատակով պատրաստ է 5000 զինվոր, տանկեր, մարտական զրահապատ մեքենաներ և ծանր ռազմական տեխնիկա տեղադրել արևելյան Եվրոպայի և Մերձբալթյան երկրներում։
Այս մասին գրում է The New York Times-ը՝ ամերիկյան պետական պաշտոնյաներին հղումով։
Ամերիկյան զինտեխնիկայի պահեստարանների և ռազմաբազաների վայրերը, ինչպես նաև պլանավորված ժամկետները դեռ մշակման փուլում են։
Զինվորական տեխնիկան նախատեսվում է տեղադրել Բուլղարիայի, Լիտվայի, Լատվիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Էստոնիայի և հնարավոր է՝ նաև Հունգարիայի տարածքներում։
Պենտագոնն իր մտադրությունները բացատրել է նրանով, որ ցանկանում է ցույց տալ իր անվտանգության երաշխիքները ՆԱՏՕ-ի դաշնակիցներին։
Եթե պլանը հաստատվի, ապա դա կլինի առաջին նախադեպը «սառը պատերազմի» ավարտից ի վեր։