Չինաստանում փլուզվել է 9-հարկանի շենքի մի մասը
International newsՉինաստանի Գույչժոու նահանգի Ցզունյի քաղաքում փլուզվել է 9-հարկանի բնակելի շենքի մի մասը։ Ինչպես հաղորդում է «Սինհուա» գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել հունիսի 14-ին, առավոտյան ժամը 6-ի սահմաններում։
Դեպքի վայրում որոնողա-փրկարարական աշխատանքներ են ընթանում։ Փլատակների տակից հաջողվել է հանել չորս մարդու, որոնցից երկուսին տեղափոխել են հիվանդանոց, հայտնում է Lenta-ն։
Շենքի փլուզման պատճառները պարզվում են, հայտնի է, որ շենքը հին է եղել։