Ֆրանսիայում հարսանեկան շքախմբի մասնակիցը գնդակահարել է մի աղջկա
International newsՖրանսիայի Մարլի քաղաքում հարսանեկան շքախմբի մասնակիցը տրամադրություն բարձրացնելու համար օդ է կրակել եւ պատահաբար դիպել մի աղջկա։ Այդ մասին հայտնում է France Info ռադիոկայանը։
Գնդակը դիպել է 19-ամյա մի աղջկա, որն այդ պահին այլ հարսանիքի էր ամսնակցում։ Նա հատուկ ժամանել էր Էքս-ան-Պրովանդ քաղաքից՝ անակնկալ մատուցելու իր ծանոթին, բայց փոխարենը գնդակահարվել էր։ Աղջկան տեղափոխել են Վալանսիեն քաղաքի հիվանդանոց, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Կրակոց արձակողն ու մեքենայի վարորդը ձերբակալվել են։ Վալանսիենի դատաախզի խոսքով, վարորդը պատմել է, որ գնում էր ընկերոջ հարսանիքին եւ իր հետ տարել է ընկերոջը, որին հարսանիքի չէին հրավիրել։ Վեջինս էլ մեքենայի ընթացքից կրակոցներ է արձակել։