Թբիլիսիում բնական աղետի հասցրած վնասի հաշվարկման գործընթացը ընթացքի մեջ է. պաշտոնյա
International newsTert.am-ը գրում է.
Թբիլիսիին բնական աղետի հասցրած վնասը կարող է կազմել մի քանի տասնյակ միլիոն լարի (2.2 լարին՝ 1 դոլար), հայտարարել է Վրաստանի կառավարությանը կից Անվտանգության և ճգնաժամային կառավարման խորհրդի ղեկավար Մինդիա Ջանելիձեն, գրում է РИА Новости-ն։
Ուժեղ անձրևը, որն ուղեկցվել է ամպրոպով և քամիով, Թբիլիսիում տեղացել է ունեցել շաբաթ գիշեր։ Արդյունքում վնասվել են բնակելի տներ, ճանապարհներ, ենթակառուցվածքներ։ Հեղեղված կենդանաբանական այգուց փախել է ավելի քան 30 գիշատիչ կենդանի։
«Խոսել վնասի հստակ չափի մասին դեռևս վաղ է, քանի որ ընթանում է հաշվարկային գործընթացը։ Սակայն, նախնական տվյալներով, վնասը կգերազանցի մի քանի տասնյակ միլիոն լարին»,- հայտարարել է Ջանելիձեն։
Նրա խոսքով՝ բնական աղետի հետևանքների կարգավորման գործում ընդգրկվել են բոլոր գերատեսչությունները, տուժած ընտանիքները տեղափոխվել են ժամանակավոր կացարաններ։
«Յուրաքանչյուր նախարարություն ունի գործողությունների իր պլանը և կատարում է կոնկրետ աշխատանք։ Անդադար ռեժիմով տարվում են փրկարարական և մաքրման աշխատանքներ»,- նշել է պաշտոնյան։
Վրաստանի Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի վարչակազմում հայտարարել են, որ նախագահական պահուստային ֆոնդից գումար կհատկացվի, որն անհրաժեշտ է տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու համար։