Բենզին փոխադրող բեռնանավ է անհետացել
International newsՄալազիայի մերձակայքում բեռնանավ է անհետացել, որում 6 հազար տոննա բենզին է եղել: Այս մասին հաղորդում է UTUSAN-ը:
Բեռնանավը Մալակկա քաղաքից ուղեւորվում էր դեպի Կուանտան: Նավում 22 մարդ է եղել, այդ թվում՝ Մալազիայի, Ինդոնեզիայի եւ Մյանմայի քաղաքացիներ:
Ըստ Gazeta-ի, ներկայում որոնումների տարածքն ընդլայնվել է մինչեւ 20 հազար քառակուսի մետրի: Սակայն նավի գտնվելու հնարավոր վայրի մասին տեղեկություններ չկան: