Կիմ Չեն Ընը հնարավոր է այցելի Խաբարովսկ. ԶԼՄ-ներ
International newsՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, հնարավոր է, ռուսական կողմի հրավերով սեպտեմբերին այցելի Խաբարովսկ, վստահ են չինական ԶԼՄ-ները։
Լրատվամիջոցների կարծիքով՝ նա պետք է մասնակցի Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։ Բացի այդ, մեծ է հավանականությունը, որն այդ ժամանակ նա կշփվի Ռուսաստանի նախագահ Վալդիմիր Պուտինի հետ, գրում է ДНИ.ru-ն։
«Մեծ է հավանականությունը, որը Խաբարովսկում կկայանա Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ընի հանդիպումը»,- հայտնել է չինական «Չժինգո Ցինյան Բաո» պարբերականը։
Հարավկորեացի փորձագետները նույնպես հաստատել են ռուս-հյուսիսկորեական գագաթաժողովի հնարավորությունը Հեռավոր Արևելքում։ Սակայն ռուսական պետական կառույցներում հայտնել են, որ «Ռուսաստան-Հյուսիսային Կորեա գագաթաժողովի ժամկետների և անցկացման վայրի մասին» առաջին անգամ են լսում։